Մենք խթանում ենք մարդկանց սովորել, թե ինչպես կայացնել ավելի խելացի տնտեսական որոշումներ։
Տնտեսական որոշումների դպրոցը (SED) Վարքագծային որոշումների կենտրոնի (CBD) նախաձեռնություններից է, որը նպատակ ունի մարդկանց սովորեցնել ժամանակակից աշխարհում առավել արդյունավետ ֆինանսական և տնտեսական որոշումներ կայացնելու հմտություններ: Մեր առաքելությունն է անհատներին փոխանցել այնպիսի գործիքներ, որոնք անհրաժեշտ են առօրյա կյանքում ռազմավարական և բանական ընտրություն կատարելու և երկարաժամկետ պլանավորումներ իրականացնելու համար՝ բարելավելով նրանց ֆինանսական բարեկեցությունը։
SED-ը տարբերվում է ավանդական տնտեսագիտական կրթությունից՝ կենտրոնանալով տնտեսագիտական սկզբունքների գործնական կիրառման վրա իրական որոշումների կայացման ընթացքում: Մեր ծրագրերը ներառում են ռազմավարական որոշումների կայացում, վարքագծային տնտեսագիտություն, որոնք կարող են ազդել տնտեսական ընտրությունների վրա: Դասընթացների և սեմինարների միջոցով մենք մասնակիցներին տրամադրում ենք բարդ որոշումների վերլուծման և մոդելավորման գործիքներ։
Վերջին հինգ տարիների ընթացքում SED-ը կազմակերպել և իրականացրել է ծրագրեր, որոնք ուղղված են գործնական տնտեսագիտական գրագիտության խթանմանը, հայերենով մատչելի գրականության ստեղծմանը և տարածմանը, ինչպես նաև դպրոցական և ուսանողական մրցույթների ու գործնական սեմինարների անցկացմանը․ այս ամենը՝ անվճար։ Ծրագրերը իրականացվել են մեր միջազգային գործընկերոջ՝ Economic Fundamentals Initiative-ի աջակցությամբ, որի ներդրումը կարևոր դեր է ունեցել մեր ծրագրերի որակի և հասանելիության բարձրացման գործում։
SED-ի հիմնական միջոցառումներից է Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադան՝ կազմակերպված ավագ դպրոցի աշակերտների համար։ Սա եռափուլ մրցույթ է, որի նպատակը միայն գիտելիքների ստուգումը չէ, այլ՝ ստեղծել դինամիկ հարթակ ուսանողների համար, որպեսզի ներգրավվեն իրական աշխարհի տնտեսական մարտահրավերներին, կատարելագործեն տեղեկացված և ռազմավարական որոշումներ կայացնելու իրենց հմտությունները, ինչն էլ դրական ազդեցություն կունենա նրանց ապագայի վրա։
Շեշտելով տնտեսական որոշումների կայացման գործնական կողմերը՝ SED-ը օգնում է անհատներին զարգացնել անձնական ֆինանսների կառավարում, բիզնես որոշումների կայացում և տնտեսական ոլորտում վստահություն ունենալու համար անհրաժեշտ հմտություններ։
Մեր առաքելությունը
Բարձրացնել անհատների ֆինանսական և տնտեսագիտական գրագիտությունը ՝ խթանելով նրանց հետաքրքրասիրությունը և ներգրավվածությունը այս ոլորտներում:
Ամեն օր մենք կայացնում ենք հազարավոր որոշումներ, որոնց մեծ մասը տեղի է ունենում ենթագիտակցաբար, իսկ մյուսները՝ հիմնված մեր կենսափորձի վրա՝ հաճախ առանց խորքային վերլուծության։ Սակայն, երբ խոսքը վերաբերում է որոշումների կայացմանը, մարդիկ սովորաբար պատկերացնում են գիտակցված ընտրություններ, որոնք պահանջում են զգալի ջանք և ժամանակ՝ կախված դրանց կարևորությունից։
Նույնիսկ զգալի ժամանակ և էներգիա ծախսելու դեպքում մենք հաճախ վստահ չենք լինում, որ կայացրել ենք ճիշտ որոշում, և որոշ դեպքերում այդ ընտրությունները կարող են առաջացնել դժվարություններ թե՛ մեզ, թե՛ մեր շրջապատի համար։
Որոշումների կայացման գործընթացը բնույթով բարդ է և բազմաշերտ։ Ոչ օպտիմալ որոշումների պատճառները կարող են լինել ինչպես օբյեկտիվ՝ օրինակ գլոբալ անորոշությունները, այնպես էլ սուբյեկտիվ՝ իրավիճակը վերլուծելու մեր սահմանափակ կարողությունները։
Տնտեսական որոշումների դպրոցը, որը Վարքագծային որոշումների կենտրոնի կրթական նախաձեռնությունն է, նպատակ ունի նվազեցնել սուբյեկտիվ գործոններով պայմանավորված սխալ որոշումների կայացման հնարավորությունը։ Ֆինանսական և տնտեսագիտական գրագիտության խթանման միջոցով այն հնարավորություն է տալիս անհատներին կատարել ավելի տեղեկացված, ռացիոնալ և հավասարակշռված ընտրություններ։
Արամ Ղազարյան, Փիլիսոփայության դոկտոր
Հիմնադիր և գործադիր տնօրեն
Վարքագծային որոշումների կենտրոն